Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Բաց նավահանգստից անդին

Բաց նավահանգստից անդին
06.08.2025 | 14:34

Մագելանի նեղուցը

Մագելանի նեղուցը պարզապես աշխարհագրական միջանցք չէ։ Դա սահման է՝ ծանոթի և անծանոթի, հայտնիի և հանելուկի, վախի և հույսի միջև։

Մի վայր է, որտեղ մարդը կանգնած է ջրի ու քամու մեջտեղում՝ իր ներքին կասկածներով, աշխարհը բացահայտելու անբացատրելի ծարավով ու խորտակվելու վախով։

Այստեղ բնությունը չի կանչում, այլ՝ փորձում է։

Ասես հարցնում է՝ «Մտնե՞ս, եթե չգիտես՝ դուրս կգաս, թե չէ»։

Բայց հենց այդ պահին մարդն է դառնում մարդ՝ ոչ թե միայն իբրև կենսաբանական արարած, այլ իբրև փնտրող։

Նեղուցն այն վայրն է, որտեղ մարդը որոշում է՝ մնալ նավահանգստու՞մ՝ անվնաս, թե՞ ելնել անհայտություն՝ հնարավոր ձախողման կամ հայտնագործության ճանապարհով։

Նեղուցը՝ որպես մարդկային ներաշխարհ

Արտաքին նեղուցը պատկանում է բնությանը,

բայց յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի իր Մագելանի նեղուցը։

Դա այն նեղ անցումն է, որով անցնելը պահանջում է խիզախություն՝ լքելու հոգու հանգիստ նավահանգիստներն ու նավարկել հիշողությունների, վերքերի, տագնապների միջով։

Մարդու ներսում կա նեղուց՝ մանկության մի ափից դեպի հասունության խորդուբորդ հողերը։

Եվ երբեմն հենց այդ նեղ ջրային արանքում է ծնվում ամենագեղեցիկը՝ ինքնաճանաչումը։

Մագելանը՝ որպես ճշմարտություն որոնող

Մագելանի անունը կրելը պատահական չէ։ Նա ոչ թե ուղղակի ճանապարհ գտավ, այլ՝ առաջինն էր, որ համարձակվեց հավատալ, որ գոյություն ունի ելք՝ աշխարհի ծայրից անդին։

Նրա նավերը պարզապես չեն նավարկել՝ դրանք կտրել են ժամանակի ու տարածության խավարը։

Նա անցել է նեղուցով, բայց իրականում անցել է վախի նեղ սահմաններով, իր իսկ մարդկային փոքրության միջով։

Եվ հենց սա է փիլիսոփայական մեծագույն անցումը՝

գիտակցել, որ նեղը՝ հնարավոր է, և անհնարինը՝ փորձելու արժանի:

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 10947

Մեկնաբանություններ